Հասարակություն
Քոչարյանի շուրջ համախմբվողների թվում անակնկալներ չեն լինի․ Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
252 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանը, որ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար կալանքի տակ է, «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ այս շրջանում ընդդիմադիր խմբակցությունները համախմբվում են եւ առաջիկայում կարող են մարտահրավեր նետել նոր ղեկավարությանը: Ըստ էության, այստեղ անակնկալներ չեն լինելու. խոսքն այն կուսակցությունների ու գործիչների մասին է, որոնք մշտապես էլ համագործակցել են Քոչարյանի հետ` թե՛ նրա իշխանության տարիներին, թե՛ կալանավորումից հետո:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից մեկնաբանություններ ստանալ: «Հանուն հայության միավորման` ցանկացած ուժի շուրջ դա հնարավոր է, մենք հիմա էլ աշխատում ենք հանուն դրա»,- նշեց նա:
Մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ Քոչարյանը նման համախմբման փորձել է գնալ Աժ արտահերթ ընտրություններից առաջ` ցանկանալով քաղաքական բեւեռ ձեւավորել, սակայն վերջին պահին նրա հետ համագործակցելու հայտ ներկայացրած ուժերն ու անձինք միանգամից «անհետացել են», եւ Քոչարյանն էլ դրանից հետո որոշել է չմասնակցել ընտրություններին` դժգոհելով ոմանց տղամարդկության պակասից »:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Հայկ Այվազյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
1,049
Ինչ առաջարկ է արել Գագիկ Խաչատրյանըՙ ԱԱԾ-ին. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
1,016
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
285
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
332
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
559
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
273