Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում վերավաճառել են Անհայտ զինվորի անմար կրակի մոտ դրված ծաղիկները
Gohar Vardanyan
1 րոպե
339 դիտում
Արտառոց դեպք է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքում: Այստեղ մայիսի 9-ի պաշտոնական տոնակատարություններից անմիջապես հետո անհետացել են Անհայտ զինվորի հուշարձանի անմար կրակի մոտ դրված ծաղիկները, հայտնում է վրացական Sputnik-ը:
Աղբյուրը հայտնում է, որ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հարգելու եկած անձանց կողմից տեղադրված ծաղիկներն արարողակարգերից կարճ ժամանակ անց անհայտ անձանց կողմից հավաքվել են ու վերավաճառվել այգու մյուս այցելուներին: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ականատեսներից մեկը սոցցանցում հրապարակել է դեպքի պահին արված տեսագրությունը:
«Ծաղիկները, որոնք մայիսի 9-ին բերվել էին Անհայտ զինվորի անմար կրակի մոտ, իսկույն ևեթ հավաքում են առևտրականներն ու Բակե այգու մուտքի մոտ կրկին վաճառում են նրանց, որոնք գալիս են հարգելու իրենց ավագ սերնդի հիշատակը»,- գրել է քաղաքացին:
Հաղորդվում է, որ տեսանյութի մեկնաբանությունների բաժնում որոշ ժամանակ անց խիստ արձագանք է եղել օգտատերերի կողմից: Նրանք տեղի ունեցածը խայտառակություն են անվանել: Իսկ օգտատերերից մեկն էլ ասել է, որ նույն բանը տեղի է ունենում այդ երկրի գերեզմաններում: Այստեղ էլ արդեն տեղադրված ծաղիկները հավաքվում են ու վերավաճառվում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն այսօր աշխատանքի է գնացել «հակահեղափոխական» հեծանիվով
Gohar Vardanyan
1 րոպե
1,429
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել
Gohar Vardanyan
1 րոպե
950
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես կկարգավորվի «Կարմիր գծերում» վարձով տրվող մեքենաների կայանման խնդիրը
Gohar Vardanyan
1 րոպե
684
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայիսի 9-ին Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ
Gohar Vardanyan
1 րոպե
458
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
293
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
344
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
568
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
285