Հասարակություն
Բենզինի թանկացման պատճառները․ ՏՄՊՊՀ նախագահը պատասխանում է հարցին
Gohar Vardanyan
1 րոպե
392 դիտում
Ես չեմ կարող ասել՝ այ էս պատճառով բենզինը թանկացավ: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։
«Որպեսզի մենք կարողանանք ամբողջ շուկան ուսումնասիրել, որպեսզի կարողանանք նորմալ պատասխան տալ... ես ոչ թե միայն նայելու եմ շուկայի գնի բարձրացմանը: Այո, բենզինը 10 դրամով թանկացավ, մենք պետք է ամբողջ շուկայի կառուցվածքը ուսումնասիրենք, ինքնարժեքի ձեւավորման ամբողջ սխեման, ընդհուպ մինչեւ այդ բենզինը արտասահմանից՝ երրորդ երկրից ինչպես է հասնում Հայաստան: Ինչ ազդակներ կան, ինչ ինդիկատորներ են ազդում շուկայի վրա»,-նշեց նա՝ հավելելով, որ այդքան էլ պարզ մեխանիզմ չէ, որոշակի ուսումնասիրություն կա, բայց եթե չլիներ անհրաժեշտություն համապարփակ ուսումնասիրության, ինքն շատ արագ կտար պատասխան:
Գեղամ գեւորգյանը նշեց, որ այսօր բենզին ներկրող առնվազն 3 խոշոր ընկերություն կա. «Անունները չեմ ասելու, սրանք սենց թե նենց կան: Կուսումասիրենք, չեմ ուզում սխալ ինֆորմացիա տալ: Այս հանձնաժողովը չի զբաղվում միայն բենզինով: Դուք հասկանում եք, որ տնտեսվարող սուբյեկտները անդադար իրար հետ տնտեսական մրցակցության այս կամ այն խախտման համար մեզ դիմում են: Ես այս մի քանի շաբաթվա ընթացքում 20-ից ավելի բողոք ու վարույթ եմ ունեցել»:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
ՈՒՂԻՂ․ Մյասնիկյանի այգու բացման արարողությունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,567
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
292
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
343
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
567
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
284