Հասարակություն
Մինչև երեքշաբթի Արագածավանի բնակիչները կարող են ջրել դաշտերը. News am
Gohar Vardanyan
573 դիտում
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչները բացել են Արտենի-Արագած գլխավոր ճանապարհը: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, NEWS. am-ի հետ զրույցում հայտնեց Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը:
Համայքնի բնակիչները առավոտից մինչև երեկո փակ էին պահել Արտենի-Արագած գլխավոր ճանապարհը: Նրանք պահանջում էին Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանի հետ հանդիպում, որպեսզի քննարկեն ոռոգման ջրի սակագնի իջեցումը:
Գյուղապետն ասաց, որ Ջրային կոմիտեի նախագահը այսօր եկել հանդիպել է ցուցարարների հետ։ Ժամ ու կես զրույցից հետո որոշվել է, որ առանց վճարի՝ մինչև երեքշաբթի օրը բնակիչները կարող են ոռոգել իրենց դաշտերը:
«Պայմանավորվեցինք, որ մեր հարցադրումները կլսեն երեքշաբթի օրը:
Ոռոգման ջուրը դարձել է 1 հա–ի համար 57 հազար դրամ, իսկ դա չափազանց թանկ է: Մեկ սեզոնին արտերը պետք է ջրվեն 5-6 անգամ: Մինչև երեքշաբթի օրը ազատ ռեժիմով կարող են ջրել»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ Ջրային կոմիտեից եւս մեկ անգամ կգան՝ բնակիչների հետ քննարկելու ոռոգման ջրի սակագնի հարցը։
«Հանձնաժողովի հետ կգնանք, արտերի գլխին կկանգնենք, կտեսնենք ոռոգման ջրի սակագնի վերանայում կլինի, թե՝ ոչ»,- ասա նա:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Արագածավանի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը, և պահանջում էին հանդիպում Ջրային կոմիտեի նախագահի հետ: Կոմիտեից խոստացել էին 2 օրից գալ եւ լսել նրանց պահանջները։ Այսօր՝ մայիսի 10-ին բնակիչները կրկին փակել էին Արտենի-Արագած գլխավոր ճանապարհը, և սպասում էին Ջրային կոմիտեի նախագահին:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
ՈՒՂԻՂ․ Մյասնիկյանի այգու բացման արարողությունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,567
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
292
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
343
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
567
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
283