Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեփական քաշի դեմ պայքարելու շատ խիստ անհրաժեշտություն ունեմ․ Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
319 դիտում
Հեծանվորդների համար Երևանի երթևեկությունն այնքան էլ հարմար չէ, և այս փորձով նաեւ հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք մեր հեծանվորդների համար քաղաքում և հանրապետությունում ավելի լավ պայմաններ ստեղծել: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ֆեյսբուքան ուղիղ եթերում՝ կառավարությունից հեծանիվով կառավարական ամառանոցներ ուղևորվելու ճանապարհին։
Փաշինյանը ընթացքում կոչ արեց հեծանիվ վարել միայն սաղավարտով․ «Այսօր առավոտյան նույն սխալն էի թույլ տվել, ինչը որ նախորդ անգամ. մոռացել էի սաղավարտ դնել, ինչը շատ վատ էր: Ես բոլոր հեծանվորդներին խնդրում եմ՝ առանց սաղավարտի հեծանիվ չվարել»:
Վարչապետը նկատեց, որ հեծանվային կանոններն այնքան էլ պարզ չեն, «բայց շատ կարևոր է, որ մեր քաղաքում հեծանիվներն ու առողջ ապրելակերպի հետևողները շատանան»։
Նա նաեւ ասաց, որ այսպես փորձում է պայքարել ավելորդ քաշի դեմ․ «Այս ամենը ոչ միայն առողջ ապրաելակերպի կամ հեծանվային քարոզչության նպատակ ունի, այլեւ սեփական քաշի դեմ պայքարելու շատ խիստ անհրաժեշտություն ունեմ»։
Հեծանիվով կառավարությունից մինչև կառավարական ամառանոցներ 4 կիլոմետրանոց ճանապարհով երթևեկելը, ասաց, շատ հաճելի է, բայց անվտանգության աշխատակիցների աշխատանքն է բարդանում, բայց հուսով է, որ նրանք ըմբռնումով կմոտենան:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 10-ի առավոտյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատնից աշխատանքի էր գնացել հեծանիվով, այնուհետև կառավարությունից հեծանիվով ուղևորվել էր Երևանի քաղաքապետարանի հարակից տարածք՝ մասնակցելու Երևանի 2800-ամյակի այգու բացման արարողությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն այսօր աշխատանքի է գնացել «հակահեղափոխական» հեծանիվով
Gohar Vardanyan
1 րոպե
1,429
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիում բացվել է Դուշման Վարդանի տուն-թանգարանը
Gohar Vardanyan
1 րոպե
691
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպակաց դուրս եկած վարորդները տուգանվել են. Ոստիկանություն
Gohar Vardanyan
7,052
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել
Gohar Vardanyan
1 րոպե
950
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
293
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
344
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
568
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
285