Հասարակություն
Կարծում եմ՝ անձնական հարց է. Մշակույթի փոխնախարարը` «Փրկենք Քարահունջը» նախաձեռնության ահազանգի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
289 դիտում
Եթե ասում են, որ Քարահունջում սխալ են պեղումները արվում, թող կոնկրետ ասեն` ինչն է սխալ, ոչ թե էմոցիոնալ բաներ ասեն: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանն` անդրադառնալով «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամների բարձրացրած ահազանգին: Ըստ նախաձեռնության հայտարարության՝ այնտեղ իրականացվող պեղումները նպատակ ունեն ապացուցելու, թե Քարահունջը քարե աստղադիտարան չէ, այսինքն՝ փորձ է արվում արժեզրկել այն, իսկ պեղումներն արվում են խախտումներով:
«Եթե ունեն փաստեր, որ հնագիտական շերտ է վնասվել, թող ներկայացնեն»,-ասաց Տիգրան Գալստյանը:
Նա նշեց, որ Մշակույթի նախարարության հնագիտական միջգերատեսչական հանձնաժողովի հնագետներն իրենց մասնագիտական դիրքորոշումը հայտնել են, որ նման խնդիր չկա:
«Ահազանգը հիմնականում բարձրաձայնում են Հերունու ազգականները և իմ դիտարկմամբ՝ այստեղ անձնական հարց կա: Հերունին մեծ ակադեմիկոս և աստղագետ էր, բայց հնագիտության մեջ ուսումնասիրություններ է կատարել, որը հնագետների կողմից ընդունելի չեն: Ամեն գիտնական իր կարծիքը կարող է ունենալ, թե Քարահունջը աստղադիտարան է, թե ոչ: Իմ վերաբերմունքը այն է, որ գիտնականները կարող են կարծել ինչ ցանկանում են, մեր գործը հետևելն է, որ հուշարձանը պահպանվի, պահվի՝ համաձայն պեղումների կանոնների և չշեղվի դրանցից»,-ասաց Գալստյանը:
Ինչ վերաբերում է պեղումների խախտումներին և դրանց ժամանակ ծանր տեխնիկա օգտագործելու խնդրին, ապա փոխնախարարը նշեց, որ պեղումների ժամանակ ոչ միայն քլունգ, այլ նաև այլ տեխնիկա կարող է օգտագործվել:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Բերման է ենթարկվել TV 5 հեռուստաալիքի սեփականատերը. News am
Gohar Vardanyan
4,167
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
292
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
343
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
567
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
284