Հասարակություն
Արմավիրի մարզում մայրը հիվանդանոց է տարել 13-ամյա հղի աղջկան. Armenia Sputnik
Gohar Vardanyan
839 դիտում
Արմավիրի մարզի գյուղերից մեկում ապրող մեր աղբյուրի փոխանցմամբ այստեղ հերթական արտառոց դեպքն է գրանցվել,- գրում է Armenia Sputnik-ը:
45-ամյա կինը Վաղարշապատի հիվանդանոց է տարել 13-ամյա աղջկան, որը գտնվում է ակնհայտ հղիության վիճակում:
Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ պտուղը մոտ հինգ ամսեկան է: Գյուղում խոսում են նաև, որ ամիսներ առաջ անչափահաս աղջկա հետ մի քանի անգամ սեռական հարաբերություններ են ունեցել համագյուղացի երկու տղա, որոնք 13 և 14 տարեկան են:
Անչափահաս տղաներն ու հղիացած աղջիկը նաև համադասարանցիներ են: Ամենայն հավանականությամբ՝ պտուղը չի հեռացվի, քանի որ բժշկական այդ միջամտությունը ապօրինի կարող է համարվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում. հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
Բերման է ենթարկվել TV 5 հեռուստաալիքի սեփականատերը. News am
Gohar Vardanyan
4,167
24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
4,297
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
301
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
352
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
578
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
295