Հասարակություն
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Հարվարդի համալսարանի «Ֆլագշիփ» դասընթաց. ԱՆ
Gohar Vardanyan
1 րոպե
202 դիտում
Առողջապահության ոլորտի բարեփոխումների հնարավոր տարբերակների քննարկման նպատակով Համաշխարհային բանկն առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Հարվարդի համալսարանի «Առողջապահական համակարգերի հզորացում.առողջապահական համընդհանուր ծածկույթի ներդրումն անցումային ժամանակաշրջանում» թեմայով «Ֆլագշիփ» դասընթացը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Դասընթացին ներկա են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, առողջաահության նախարարության քաղաքականություն մշակողներ , ինչպես նաև այլ պետական մարմիններից ներկայացուցիչներ։
Առողջապահական համընդհանուր ծածկույթը (ԱՀԾ) ենթադրում է ամբողջ ազգաբնակչության համար որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում՝ առանց որևէ ֆինանսական խնդրի։
ԱՀԾ և կայուն զարգացման ծրագրի այլ նպատակների իրագործմանը զուգահեռ՝ Հայաստանում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, այդ թվում՝ ժողովրդագրական, համաճարակաբանական և առողջապահության ֆինանսավորման, որոնք ազդում են իրականացվող ծախսերի բնույթի վրա և իրենց ազդեցությունն են թողնում առողջապահական համակարգի վրա։
Մասնակիցները մի քանի օր շարունակ հնարավորություն ունեն վերլուծելու, քննարկելու և մշակելու առողջապահական համակարգերի ամրապնդումը և ՀԱԾ քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
Բերման է ենթարկվել TV 5 հեռուստաալիքի սեփականատերը. News am
Gohar Vardanyan
4,167
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
292
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
343
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
567
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
284