Հասարակություն
Մահացել է ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը
Gohar Vardanyan
1 րոպե
472 դիտում
Մայիսի 14-ի առավոտյան 87-ամյա հասակում մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը:
Տեղեկությունը Tert. am-ի հետ զրույցում հաստատել է Սուրեն Գյանջումյանի թոռը՝ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը:
Սուրեն Գյանջումյանը ծնվել է 1932թ. հունիսի 19-ին, Թուրքմենստանում: 1947-50 թթ. սովորել է Երևանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանում, 1966-77 թթ.` Սանկտ Պետերբուրգի արհմիութենական բարձրագույն դպրոցում: 1950-66 թթ. աշխատել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանում` որպես խառատ:
1957 թ. կազմակերպել և ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը, 1958-83 թթ. ստեղծել և ղեկավարել է առևտրի տան երգի և պարի մանկապատանեկան անսամբլները: 1967-77 թթ. դասավանդել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս: 1967-71 թթ. ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965 թ.` համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը: 1973 թ. ստեղծել ղեկավարել է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը:
2009 թ.-ից դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է: Բեմադրել է մի շարք պարային ստեղծագործություններ` «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Շալախո», «Շատախի խաղ-պար», «Եղեգնաձորցիներ», «Օսեթական», «Մոլդովական», «Գնչուական», «Զուռնի-տրնգի», «Վրացական զույգ պար», «Նաիրյան աղջիկներ», «Էրեբունի» և այլն: 1984 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու, 2007 թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
4,297
Բերման է ենթարկվել TV 5 հեռուստաալիքի սեփականատերը. News am
Gohar Vardanyan
4,167
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
302
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
353
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
579
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
296