Հասարակություն
Ավտոկայանատեղիների տուրքը չվճարելու կամ ուշ վճարելու համար սահմանված տուգանքը 5000-ից 3000 կդառնա
Gohar Vardanyan
412 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու որոշմամբ՝ կայանատեղիում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամվա համար 100 դրամը չվճարելու կամ ուշացումով վճարելու համար սահմանված տուգանքի չափը կփոխվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախագիծ են մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածում փոփոխություն իրականացնելու մասին, ըստ որի՝ կնվազեցվի տուգանքի չափը, այն 5000 դրամից կդառնա 3000 դրամ:
Նշենք, որ Երևանի ավագանին, սկսած 2012 թվականից, սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կայանատեղիում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ: Ավագանին սահմանել է նաև անվճար կայանելու ժամանակահատված՝ 15 րոպե, որից հետո կիրառվում էր տուգանք՝ 5 հազար դրամի չափով, ինչը առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում»,-գրում է թերթը:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
4,297
Բերման է ենթարկվել TV 5 հեռուստաալիքի սեփականատերը. News am
Gohar Vardanyan
4,167
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
302
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
353
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
579
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
296