Հասարակություն
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը դիմել է դատախազություն
Gohar Vardanyan
1 րոպե
309 դիտում
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմել է դատախազություն՝ սպորտի փոխնախարարի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:
«Հարգելիներս, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ վերջինս չի ցանկանում կատարել դատարանի որոշման և օրենքի պահանջները, որն էլ ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխասխանատվություն:
14.05.2019 թվականին դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցի պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հիմքով»,- գրել է Գևորգյանը:
Ավելի վաղ ՀԲՖ նախագահը հայտարարել էր, որ սպորտի և երիտասարդության նախարարության ապօրինությունը մասամբ վերացվել է և որ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է:
Հիշեցնենք, որ 2018 թ. օգոստոսի 2-ին Արթուր Գևորգյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Գևորգյանն առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվել է 58 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: 2013 թ. նոյեմբերից նա զբաղեցնում է ՀԲՖ նախագահի պաշտոնը:
Ավելի ուշ տարաձայնություններ էին առաջացել, որոշ բռնցքամարտիկներ, մարզիչներ հայտարարել էին, որ տվյալ ընտրություններն անցկացվել են խախտումներով, իսկ Օլիմպիական կոմիտեն սառեցրել էր Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը կառույցին:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
4,297
Բերման է ենթարկվել TV 5 հեռուստաալիքի սեփականատերը. News am
Gohar Vardanyan
4,167
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
302
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
353
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
579
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
296