Հասարակություն
Ապարանի քաղաքապետը կասկածվում է եղբոր հետ ժամկետային զինծառայողին ծեծելու և նրանից խոշոր չափի գումար շորթելու մեջ
Gohar Vardanyan
1 րոպե
516 դիտում
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում շորթման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 15-ին, ոստիկանության Ապարանի բաժին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 12-ին, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սարգսյանին, ով գտնվելիս է եղել կարճաժամկետ արձակուրդի մեջ, Ապարան քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Եղիազարյանը և նրա եղբայրը՝ Երևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Հայկ Եղիազարյանը կանչել են Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետ, որտեղ ծեծի են ենթարկել և հայտնել, որ նա սուպերմարկետից հափշտակել է 5 մլն 400 հազար դրամ գումար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Սարգսյանը հրավիրվել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ հայտնել է, որ Կ. Եղիազարյանը իրեն ծեծի է ենթարկել, իսկ Հ. Եղիազարյանը սպառնացել է ու պահանջել, որ կես ժամվա ընթացքում նշված գումարը վերադարձնի: Կ. և Հ. Եզիազարյանները իրեն սպառնացել են նաև, որ եթե այդ մասին նա որևիցե մեկին հայտնի, այդ թվում՝ ոստիկանություն, ապա ինքն է դատվելու:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը երեկոյան, Ապարանի բնակիչ, 18-ամյա Փ. Թ.-ն զանգահարել է Ապարան քաղաքի «Գնթունիկ» սուպերմարկետի մենեջեր, 25-ամյա Տիգրան Հարությունյանին և հրավիրել սուպերմարկետ, որտեղ Հ. և Կ. Եղիազարյանները նորից պնդել են, որ սուպերմարկետի դրամարկղից պակասում է նշված գումարը, որից հետո, ըստ ահազանգողի, Հ. և Կ. Եղիազարյանները ծեծի են ենթարկել Գ. Սարգսյանին՝ պահանջելով, որ գումարը վերադարձնի:
Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Եղիազարյանը Ապարանի քաղաքապետն է:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
Gohar Vardanyan
4,454
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն գիշեր նույն վիճակն է Ազատության հրապարակում․ պատգամավորն ահազանգում է
Gohar Vardanyan
1 րոպե
3,437
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
310
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
361
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
590
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
305