Հասարակություն
Աբովյան փողոցում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է. Կարապետյան
Gohar Vardanyan
1 րոպե
476 դիտում
Երևանի Աբովյան փողոցի՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան:
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցելը)»,– գրել է նա:
Ավելի վաղ Tert.am–ի հետ զրույցում Հակոբ Կարապետյանն ասել էր, որ Երևանի Իսահակյան-Աբովյան խաչմերուկում տեղադրվող նոր կրպակը, եթե ոչ այսօր, ապա վաղը կապամոնտաժվի: Նա նաև նշել էր, որ տնտեսվարողն իրեն պատկանող տարածքում զովացուցիչ ըմպելիքի ժամանակավոր վաճառքով զբաղվելու համար դիմել է կենտրոն վարչական շրջանի ադմինիստրացիա, որտեղից չեն առարկել:
«Այնինչ, տաղավարի փոխարեն տեղադրել են կրպակ, այն էլ ոչ այն տարածքում, որի համար դիմել էին: Կրպակը, եթե ոչ այսօր, ապա վաղը ապամոնտաժված կլինի»,- ասել էր Հակոբ Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
Gohar Vardanyan
4,454
Քիչ հետո գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
3,244
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
313
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
363
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
591
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
306