Հասարակություն
Ավազակային հարձակում Արագածոտնի մարզում. Կա ձերբակալված
Gohar Vardanyan
291 դիտում
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արագածոտնի մարզում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:
2019 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 00:15-ին, Ալավերդի քաղաքի բնակիչը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի 3-րդ մաս թաղամասից Արագածոտնի մարզ է տեղափոխել անծանոթ անձի, ով դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է «Քսյաումի» մոդելի բջջային հեռախոս, ձեռքի ժամացույց, գումար և դիմել է փախուստի` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Ալավերդի քաղաքի բնակիչը ճանաչվել է տուժող:
Քրեական գործով ձեռնարկված մի շարք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1991 թվականին: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված բջջային հեռախոսը, ձեռքի ժամացույցը և գումարը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
4,337
24 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
4,184
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
313
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
363
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
591
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
306