Հասարակություն
Երևանում կծել են ոստիկանի ձեռքը և ճանկռել. 15 մարդու ձերբակալել են
Gohar Vardanyan
1 րոպե
532 դիտում
Մի ընկերությունից ստացված դիմումի հիման վրա՝ մայիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանները ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Կողբացու փողոցի 69 հասցեի մոտ:
Ժամը 19.05-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և Կենտրոնական բաժնի ծառայողները հիշյալ փողոցից, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման են ենթարկել 15 քաղաքացու, որոնք չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ սկսել են քաշքշել ոստիկանության ծառայողներին: Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկը կծել է ոստիկանի դաստակը, իսկ մյուսը եղունգներով ճանկռել է մյուս ոստիկանի դաստակը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Աջ ձեռքի կծած վերք» և «ձախ ձեռքի քերծած վերք» ախտորոշումներով ոստիկանության երկու ծառայող բուժօգնության է դիմել:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Նախապատրաստվում են նյութեր
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
24 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
4,184
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,820
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
323
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
374
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
605
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
321