Հասարակություն
Ֆրեզնոյում ձերբակալվել է «զենքի բարոն» Արա Դոլարյանը
Gohar Vardanyan
1 րոպե
496 դիտում
Խոստումնալից դերասան Արա Դոլարյանը Ֆրեզնոյից կալանավորվել է զենքի անօրինական վաճառքի, փող լվանալու և դավադրությունների համար։ Այդ մասին The Business Journal պարբերականին երկուշաբթի ասել է ԱՄՆ–ի դատախազ Մաքգրեգոր ՈՒ. Սքոթը։
58–ամյա հային կասկածում են Արևելյան Եվրոպայից ու Հարավային Աֆրիկայից Նիգերիայի կառավարությանը միլիարդավոր դոլարի պայթուցիկ նյութեր, հրթիռներ, հրազենային զենքեր վաճառելու մեջ։
Բուլղարիայի մայրաքաղաքում ապրող տղամարդն իր անօրինական բիզնեսի համար օգտագործել է Dolarian Capital Inc. ընկերությունը, որը գտնվում է ԱՄՆ–ում։ Նրա գործընկերները որոշ ժամանակ կարծել են, որ նա թեյ է ներկրում և արտահանում։
Հայտնի է դարձել, որ Դոլարյանը զենքի միջազգային առևտրով է զբաղվել` վաճառելով ամեն ինչ` խորհրդային T-72 տանկերից մինչև հրթիռային սարքեր։
Դաշնային կառավարությունը 2015թ.–ի փետրվարին Դոլարյանի հաշիվներից առգրավել է ավելի քան 6 միլիոն դոլար։ Դրանից հետո տղամարդուն Հետաքննությունների դաշնային բյուրոն երկար ժամանակ որոնել են։
Ի դեպ, Դոլարյանի ծնողները եղել են Ֆրեզնոյի բնակիչներ. նրա մայրը` Ռոզա Դոլարյանը, ակտիվիստ է եղել, պայքարել խաղաղության համար, իսկ նրա հայրը` Արան, եղել է քաղաքում գեղարվեստական խորհրդի նախագահը։
Դոլարյանի գործով նախնական լսումները տեղի կունենան մայիսի 30–ին։ Եթե դատարանը Դոլարյանին մեղավոր ճանաչի բոլոր կետերով, ապա նրան սպառնում է մինչև 45 տարվա ազատազրկում և 100 միլիոն դոլար տուգանք։
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
24 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
4,185
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,820
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
327
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
382
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
612
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
326