Հասարակություն
Ինչպես է անցել Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլի» և Փաշինյանի հետ. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
293 դիտում
Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավական թեժ է անցել, հնչել են ամենահնարավոր հարցերը, ընդ որում՝ շատ բաց տեքստով, առանց թաքցնելու կամ փորձելու մեղմացնել հարցերը, իսկ Բակո Սահակյանն էլ տվել է անհրաժեշտ պատասխաններ, սակայն հանդարտ, իրեն բնորոշ ձևով։
Ընդ որում, պատգամավորները նաև իրար մեջ նշել են, թե սկզբում լարված են եղել, սակայն վերջնամասում արդեն հանգստացել են։ Հանդիպման ընթացքում հնչել են հնարավոր բոլոր հարցերը՝ սկսած մարտի 1-ին Հայաստան զորք ուղարկելուց, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից, Հայաստան-Արցախ հարաբերություններից, անգամ Վիտալի Բալասանյանից:
«Շատ բաց խոսակցություն էր ընթանում, հետաքրքիր։ Մեր հարցերը շատ ուղիղ էին, նախագահի պատասխանները ևս ուղիղ էին»,- «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց պատգամավորներից Արման Բոշյանը»:
«Հրապարակ» թերթն էլ գրել է, որ ուրբաթ դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնելուց հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Մոսկվա, կիրակի օրը վերադարձել է Հայաստան և Փաշինյանի հետ հանդիպել։
«Բացառում եմ, որ մենք ունենանք լարվածություն». Բակո Սահակյան
«Արցախի նախագահների երաշխավորությունը խորը մտահոգություններ է առաջացրել Փաշինյանի մոտ, մանավանդ որ դա հաջորդել էր Փաշինյանի՝ Արցախում հեղափոխություն անելու սպառնալիքին»,– գրում է թերթը։
Պարբերականի աղբյուրներն ասել են, որ Փաշինյանի համար անակնկալ է եղել, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ոչ միայն դատախազությանը հասցեագրված դիմումը վերահասցեագրել են դատարանին, այլև եկել-հասել են դատարան։
«Փաշինյանը ստատուսներով է խոսում Արցախի իշխանությունների հետ, դրա համար էլ առաջացավ այս քաոսը»,- տեղեկացրել է արցախյան աղբյուրը։
Ըստ թերթի` հանդիպմանը նա բացատրություններ է պահանջել Բակո Սահակյանից, որը վստահեցրել է՝ իրենց քայլը քաղաքական չէ, զուտ մարդկային, ընկերական հարաբերությունների վրա է հիմնված։ Երեկ երեկոյան էլ Արցախի նախագահը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ ու վստահեցրել, որ Արցախում հակահեղափոխություն չի ծրագրվում:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
24 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
4,185
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,820
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
323
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
376
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
607
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
322