Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտայքի քննչականի պետն ու ընկերոջ անունով կառուցվող ժամանցի համալիրը. Hetq am
Gohar Vardanyan
1,379 դիտում
Ծաղկաձորում, եթե տեղացիներին հարցնեք՝ ի՞նչ է կառուցվում քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում, ապա կասեն, որ «քննչականի պետի հյուրանոցն է»: Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում՝ Պահլավունյաց 92 հասցեում մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: 2000 քմ մակերեսով հողակտորի վրա հանգստի և ժամանցի համալիր է կառուցվում,- գրում է Hetq am-ը:
Կառուցապատողը և հողակտորի սեփականատերը Ասատուր Գյուլյակուբյանն է: Վերջինս նոր է գնել հողակտորը՝ 2019 թ._ի մարտ ամսին: Հողի նախկին սեփականատերը Հրազդանի բնակիչ Նելլի Գալստյանն է: Բաց աղբյուրներում նշված երկու անունները որոնելով՝ ոչինչ հնարավոր չէ պարզել: Մինչդեռ հողը գնողը և վաճառողը պատահական մարդիկ չեն: Վաճառողը՝ Նելլի Գալստյանը, Հրազդանի նախկին ոստիկանապետ Վահան Դանիելյանի աներորդու կինն է: Գնորդը՝ Ասատուր Գյուլյակուբյանը, բնակվում է Գերմանիայում, հայտնի է նաև Մայք անունով, նրա ընկերը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության պետ Մհեր Վարդանյանն է:
Վարդանյանի և Գյուլյակուբյանի կապը հաստատվում է, երբ հաջողվում է արձանագրել, որ Քննչական վարչության պետը անձամբ լինում է շինհրապարակում, հետևում կատարվող աշխատանքներին: Ստորև ներկայացված լուսանկարն արվել է 2019թ.-ի մայիս ամսի սկզբին: Լուսանկարում պատկերված «Հյունդայի» մակնիշի՝ «020 QC 01» պետհամարանիշով ծառայողական մեքենան սպասարկում է Կոտայքի մարզային քննչական վարչության պետին: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից: Մեքենան կայանած է Պահլավունյաց փողոց 92 հասցեի դիմացի մայթեզրին, ոչ աշխատանքային ժամի:
ՔԿ Կոտայքի մարզային վարչության պետ Մհեր Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Ասատուր Գյուլյակուբյանն ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ, որի հետ ծանոթացել է 5 տարի առաջ և սկսել է ընկերություն անել: Գյուլյակուբյանի և Վարդանյանի ընդհանուր ընկերը բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է: Ըստ Մհեր Վարդանյանի՝ Ասատուր Գյուլյակուբյանը 35 տարի Հայաստանում չլինելուց հետո այցելել է երկիր և ցանկացել է ներդրում կատարել տուրիզմի ոլորտում:
«Զուտ մի առաջարկություն եմ ունեցել ես՝ խորհուրդ եմ տվել, որ այդ ներդրումը կատարվի Հրազդանի և Ծաղկաձորի միջանկյալ վայրում, որովհետև այդտեղ բնությունը գեղեցիկ է, տեսարժան վայրերն ավելի շատ են»,- ասաց Մհեր Վարդանյանը՝ նշելով, որ իրեն Ասատուր Գյուլյակուբյանի հետ ծանոթացրել է Արթուր Աբրահամը, որի հետ մանկության ընկերներ են: Դիտարկմանը, թե Ծաղկաձորում քաղաքացիներն ասում են, որ քննչականի պետն է հյուրանոց կառուցում, Մհեր Վարդանյանը արձագանքեց. «Ես հերքում եմ դա: Պարզապես, որ իմ ընկերն է, ներդրում է կատարել այստեղ, ինքն էլ այստեղ չի, չի բնակվում Հայաստանում, լինում է Գերմանիայում, ընտանիքն այնտեղ է, երկու-երեք ամիս է՝ շինարարությունը սկսվել է, այդ ընթացքում 3-4 անգամ ժամանակ եմ գտել աշխատանքային ժամերից հետո կամ ընդմիջման ժամի եղել եմ շինհրապարակում: Հետաքրքրությունից ելնելով, թե ինչպես են ընթանում շինաշխատանքները, մասնակցություն չունեմ»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները բեռնատարներով փակել են Աշտարակի խճուղին. Այն երկկողմանի փակ է
Gohar Vardanyan
1 րոպե
1,887
Վերջին զա՞նգ. Երևանի կենտրոնից կես մետր հեռու ես գնում ՀՀ օրենքները էլ գոյություն չունեն. Ղահրամանյան
Gohar Vardanyan
829
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շեֆ ջան, ոնց որ տենց չոտկի չէիր ասում. Փաշինյանը կատակեց
Gohar Vardanyan
1 րոպե
814
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թափառող շներ` Ջրվեժում
Gohar Vardanyan
635
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
328
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
383
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
613
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
328