Հասարակություն
Վերաքննիչը մուտքագրել է Քոչարյանի և մյուսների գործը ՍԴ ուղարկելու որոշման դեմ բողոքը
Gohar Vardanyan
279 դիտում
Վերաքննիչ քրեական դատարանը մուտքագրել է 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի բողոքը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և գործը Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկելու՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման դեմ:
Բայց քանի դեռ գործի նյութերը չկան, բողոքը չի կարող մակագրվել որևէ դատավորի, «Ազատությանը» տեղեկացրին Վերաքննիչ քրեական դատարանից՝ մանրամասնելով, որ իրենք արդեն դիմել են առաջին ատյանի դատարան նյութերն իրենց ուղարկելու պահանջով։
«Հիմա մենք կգրենք գրություն, երբ որ կպատասխանեն, որ նյութեր չկա, արդեն ըստ ընթացակարգի կորոշվի ոնց կանեն։ Էս պահին ոչինչ հայտնել չենք կարող՝ վարույթ ընդունվել է, չի ընդունվել, դա մեր իրավասության սահմաններում չի», - հայտնեցին Վերաքննիչ քրեական դատարանից։
Տուժողների իրավահաջորդ Վահե Գրիգորյանը դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշումը համարում է ոչ մրցակցային դատավարական պրոցեսի արդյունքում կայացված որոշում։
«Որոշման հիման վրա կասեցվել է մի գործ, որը վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ ևս երեք մեղադրյալների և տասնյակ տուժողների։ Նրանցից որևէ մեկի դիրքորոշումը դրա վերաբերյալ չի հարցրել: Դա բավական չի, անմիջապես որոշումը կայացնելիս վերցրել որոշումը ուղարկել է ՍԴ՝ Սահմանադրական դատարան ուղարկելով նաև 80 հատոր բնօրինակ գործի նյութերը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Գրիգորյանը։
Սահմանադրական դատարանից այսօր հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի դիմումը ՍԴ մուտքագրվել է մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին: Սահմանադրական դատարանի այսօրվա հաղորդագրության համաձայն՝ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։
«Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում», - ասված է հաղորդագրությունում:
Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանվում է՝ նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի դիմումը մուտագրվելուց հետո ոչ ուշ, քան 20-օրյա ժամկետում:
Նմանատիպ հոդվածներ
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,820
Հացավանում դպրոցն ավարտեց մեկ աշակերտ. News am
Gohar Vardanyan
1 րոպե
6,747
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
330
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
383
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
614
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
328