Հասարակություն
Վերջին զանգ. քանի՞ շրջանավարտ կա, և ո՞ր առարկաներից են պետական քննությունները
Gohar Vardanyan
1 րոպե
496 դիտում
Այսօր վերջին զանգ է: Քանի՞ շրջանավարտ կա, և ո՞ր առարկաներից են պետական քննություններ հանձնելու նրանք:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի վիճակագրական բաժնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի Հանրապետության 1409 պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում:
ԿՏԱԿ-ից մեզ հայտնեցին, որ 2018-2019 թթ.-ին ՀՀ պետական և ոչ պետական դպրոցներում ավարտում է 12-րդ դասարանի 18.996 աշակերտ և 9-րդ դասարանի 32.198 աշակերտ:
Հատկանշական է, որ պատկերը թվային առումով մոտ է նախորդ՝ 2017-2018 թթ․ ուսումնական տարվան, երբ 12-րդ դասարանն ավարտել է 18.749 աշակերտ, իսկ 9-րդ դասարանը՝ 29․362-ը:
Վերջին զանգից հետո 9-րդ և 12-րդ դասարանի շրջանավարտները հանձնելու են պետական ավարտական քննություններ:
12-րդ դասարանի շրջանավարտների համար պետական ավարտական քննություններ նախատեսված են հետևյալ առարկաներից.
1. Հայոց լեզու և գրականություն,
2. Մաթենատիկա,
3. Բնագիտություն (ընտրովի՝ ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն),
4. Հայոց պատմություն,
5. Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն),
6. Ռուսաց լեզու,
7. Ֆիզկուլտուրա։
9-րդ դասարանի շրջանավարտների համար պետական ավարտական քննություններն են.
1. Հայոց լեզու և հայ գրականություն,
2.Մաթեմատիկա,
3. Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն),
4. Հայոց պատմություն,
5. Բնագիտություն (ընտրովի՝ ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն):
Նմանատիպ հոդվածներ
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,820
Հացավանում դպրոցն ավարտեց մեկ աշակերտ. News am
Gohar Vardanyan
1 րոպե
6,747
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
327
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
382
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
612
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
326