Հասարակություն
Աննա Հակոբյանը` նախկին իշխանությունների ներկայացուցիչների նվիրաբերությունների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
228 դիտում
Ի վերջո պետք է ազատվենք նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու ցանկությունից կամ սովորությունից: Այս մասին ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Ուզում եմ դա խորհուրդ տալ մի պատճառով՝ դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, որովհետև համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք: Հիմա ես այդ մասին այս ասուլիսում 5 րոպե կխոսեմ, դա ես համարում եմ անտեղի կորսված ժամանակ, դուք ձեր լրատվամիջոցի էջերում անընդհատ կգրեք այդ մասին որևէ հոդված: Ես դա անտեղի ռեսուրսի վատնում եմ համարում:
Չկա այդպիսի բան ու չի կարող լինել: Մեր երկու հիմնադրամներին նվիրատվություն անել կարող են բոլորը: Նույն տրամաբանությամբ կարող եմ ասել, որ նախկինում ոչ բոլորն են կարողացել նվիրատվություն անել վարչապետի տիկնոջ հիմանդրամում: Երբեմն մեր հանդիպումների ժամանակ մարդիկ շատ հեռվից են մոտնում, նույնիսկ միջնորդների միջոցով են մոտենում, հարցնում՝ կարո՞ղ են անել նվիրատվություն, թե՞ չէ: Մենք չունենք նման որևէ բարդույթ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ո՛չ ապագա մարդկանց հետ», – ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նա խորհուրդ է տվել չշահարկել այն փաստը, որ «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամներին նվիրատվություն են կատարել նաև այն անձինք, որոնց կողմից նախկինում իշխանություններին պատկանող հիմնադրամներին նվիրատվություն կատարելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ որակում էր որպես օլիգարխների կողմից իշխանություններին հաճոյանալու և արտոնություններ ստանալու փորձ:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,356
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Gohar Vardanyan
6,682
Հացավանում դպրոցն ավարտեց մեկ աշակերտ. News am
Gohar Vardanyan
1 րոպե
6,747
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,820
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
157
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
107
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
347
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
401