Հասարակություն
Հայաստանում մորուքի փառատոն կկազմակերպվի
Gohar Vardanyan
431 դիտում
Հունիսի 15-ին Հայաստանում կանցկացվի Մորուքի փառատոն, որի կազմակերպիչն է «ԷվենտՏուրա» ընկերությունը:
Հայաստանում առաջին Մորուքի փառատոնը նախաձեռնել են «Երևանի գինու օրերի» կազմակերպիչները: «Փառատոնը իր բնույթով լինելով բավական օրիգինալ և հետաքրքիր իրադարձություն` կկոտրի բոլոր կարծրատիպերը Հայաստանում անցկացվող փառատոների ստանդարտ բնույթի հետ կապված և դրանով իսկ միջազգային զբոսաշրջային շուկայում կբարձրացնի Հայաստանի գրավչության մակարդակը: Այս մասին տեղեկանում ենք Հայկական ժամանակից:
Փառատոնի ընթացքում հայաստանյան հանրահայտ Barber-ները ցույց կտան իրենց հմտությունները: Իսկ վերջում կանանցից կազմված ժյուրիի կողմից կընտրվեն անվանակարգերում առաջադրված հետաքրիր կերպարներ, որոնք կպարգևատրվեն:
Փառատոնը տեղի կունենա ժամը 17:00-22:00 Դիլիջանի «Թռչող ջայլամ» ռեստորանում՝ Fest Food & Eclectica Music Fest-ի շրջանակներում:
Fest Food & Eclectica Music Fest-ը կազմակերպում է Դոլմամայի հիմնադիր Ժիրայր Ավանյանը: Փառատոնը տեղի է ունենալու հունիսի 14-ին, 15-ին և 16-ին Դիլիջանի «Թռչող ջայլամ» ռեստորանում։ Music Fest-ն իրենից ներկայացնում է ռոքի, ռոքնռոլի, ռետրոյի ու բլյուզի մեծ տոնակատարություն, որտեղ ամբողջ տարածքը բաժանված է լինելու մի քանի գոտիների՝ բեմ, պարային գոտի, խմիչքի և գաստրոնոմիկ գոտիներ, հանգստի գոտիներ, վարսավիրական հմտությունների շոուի գոտի, Man’s Tools գոտին, որտեղ ներկայացված են լինելու տղամարդու կյանքը բարձրակարգ ու հեշտ դարձնող պարագաներ:
Նպատակ ունենալով իրադարձային զբոսաշրջության զարգացումը՝ Մորուքի փառատոնը կդառնա Հայաստանի առաջին փառատոներից մեկը, որն իր մեջ համապարփակորեն կներառի զվարճանքը, հումորը, ժամանցը, աշխարհի նոր միտումների ռիթմը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,356
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Gohar Vardanyan
6,682
37-ամյա տղամարդը 8-րդ հարկից նետվել է ու մահացել. Sputnik Armenia
Gohar Vardanyan
1 րոպե
3,782
Աննա Հակոբյանը ասուլիսից անմիջապես հետո շտապել է հիվանդանոց. «Հրապարակ»
Gohar Vardanyan
1 րոպե
2,904
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
161
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
108
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
347
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
401