Հասարակություն
Հրայր Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու, թե որքանով է կապված նախկին իշխանության հետ. Սիմոնյան
Gohar Vardanyan
238 դիտում
Հիմա Հրայր Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու, թե որքանով է ինքը կապված նախկին իշխանության հետ, որքանով՝ ՀՀ օրենքի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հիմա կտեսնենք իր գործունեությունը: Կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնի, որովհետեւ իշխանության կրողը ՀՀ ժողովուրդն է: Եթե որոշում է կայացվում, որը ՀՀ ժողովրդի առնվազն մեծ մասին ջղայնացնում է, դուրս է հանում փողոց, նշանակում է, որ այնուամենայնիվ դատական համակարգը չի սպասարկում ՀՀ ժողովրդին»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ ամբողջ դատական համակարգը ստեղծվել է նախկին իշխանությանը սպասարկելու համար. «Դուք լրագրողներդ բազմաթիվ անգամ խոսել եք քաղբանտարկյալների մասին, եղել է, որ լրագրողների նկատմամբ է բռնություն եղել: Դատական համակարգը, որ անպատիժ դա արել է, այսօր ընտրված իշխանության մոտ խնդիրներ է առաջացնում եւ իշխանությունը փորձում է այդ համակարգը նույնպես ուղղել:
Ժողովուրդը ճիշտ է ասում, երբ ասում է՝ դուք չեք զանգում դատավորներին, ուրիշներն են զանգում: Չի լինելու էլ այդպես: Ոչ մենք ենք զանգելու, ոչ էլ թույլ է տրվելու որեւէ մեկին զանգել»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,356
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Gohar Vardanyan
6,682
37-ամյա տղամարդը 8-րդ հարկից նետվել է ու մահացել. Sputnik Armenia
Gohar Vardanyan
1 րոպե
3,782
Աննա Հակոբյանը ասուլիսից անմիջապես հետո շտապել է հիվանդանոց. «Հրապարակ»
Gohar Vardanyan
1 րոպե
2,904
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
160
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
108
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
347
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
401