Հասարակություն
Ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է. Վանեցյան
Gohar Vardanyan
1 րոպե
309 դիտում
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը անդրադարձավ ԱԱԾ տնօրենի արդեն նախկին տեղակալ Արզուման Հարությունյանի ազատմանը: Նա մասնավորապես ասաց, որ Հարությունյանը ծառայել է ազգային անվտանգության մարմիններում շուրջ 35 եւ ավելի տարի ու նա զեկուցագրով դիմեց՝ իրեն երկարամյա ծառայության կապակցությամբ ազատելու խնդրանքով, որը բավարարվեց:
Հարցին՝ Սամվել Բաբայանի կողմնակիցների մեքենայի վրա էին հարձակվել եւ նրանք դիմել էին, որպեսզի ԱԱԾ-ն ստուգումներ իրականացնի, ԱԱԾ-ն այդ հարցով զբաղվո՞ւմ է, Վանեցյանը պատասխանեց. «ԱԱԾ-ն այդ գործով զբաղվում է: Գործն ամբողջությամբ բացահայտված է: Շրջանակը պարզ է: Դավադրություն կամ չգիտեմ ինչ-որ մի բան փնտրել պետք չէ: Դա 2 խումբ անձանց միջեւ ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է: Առաջիկա ժամերի ընթացքում կլինի հաղորդագրություն՝ ոստիկանության եւ ԱԱԾ-ի համատեղ աշխատանքի վերաբերյալ եւ բոլոր մանրամասները հայտնի կդառնան ձեզ»:
Հիշեցնենք, որ երեկ ուշ գիշեր Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել:
Բաբայանի գրասենյակի փոխանցմամբ՝ «այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են Արցախի նախկին վարչապետ, իսկ հիմա Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»։
«Եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում», - զգուշացրել է Արցախի պաշտպանության նախկին նախարարի գրասենյակը:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,356
Հայերին Գերմանիայից մասսայաբար արտաքսում են. Իրավիճակը պայթյունավտանգ է նաև Բելգիայի հայերի համար
Gohar Vardanyan
5,029
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Gohar Vardanyan
1 րոպե
14,573
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Gohar Vardanyan
6,682
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
246
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
138
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
355
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
413