Հասարակություն
Մոսկվան և Կիևը կբանակցեն, երբ ՌԴ նախագահ դառնա Գալուստյանը. Սաակաշվիլի
Gohar Vardanyan
366 դիտում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, թե որ դեպքում Մոսկվան և Կիևը կարող են բանակցություններ վարել: Наш հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ Սաակաշվիլին հայտնել է, որ Կիև ժամանելիս իրեն դիմավորել են ռուս լրագրողները, ովքեր ցանկացել են հարց տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին:
«Ես ասացի՝ տղաներ, դուք ունեք ընկեր Գալուստյան: Երբ Գալուստյանը նախագահ կդառնա, երբ Ռուսաստանի ժողովուրդը կասի՝ Պուտինը զզվեցրել է, ընտրում ենք Գալուստյանին, այդ ժամանակ խոսեք մեզ հետ»,- պատմել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին վերադարձրել էր Ուկրաինայի քաղաքացիությունը, որից հետո Սաակաշվիլին վերադարձել էր Ուկրաինա: Իր հերթին Վրաստանի գլխավոր դատախազությունը մտադիր է շարունակել քաղաքական գործչի արտահանձնման գործընթացը:
Վրաստանում Սաակաշվիլիի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել: Դրանցից մի քանիսով նա հեռակա կարգով դատապարտված է ազատազրկման:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,356
Հայերին Գերմանիայից մասսայաբար արտաքսում են. Իրավիճակը պայթյունավտանգ է նաև Բելգիայի հայերի համար
Gohar Vardanyan
5,030
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Gohar Vardanyan
1 րոպե
14,573
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Gohar Vardanyan
6,682
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
17
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
271
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
360