Հասարակություն
Ուջանում իրավիճակը լարված է. բողոքի ակցիա է իրականացնում շուրջ 19 ընկերություն
Gohar Vardanyan
1 րոպե
325 դիտում
Ինչպես արդեն հայտնել ենք, շինարարական ենթակապալառու ընկերությունները փակել են Հյուսիս-հարավի ճանապարհային միջանցքի Աշտարակ-Ուջան հատվածը: Կատարված աշխատանքի դիմաց նրանց մոտ 10 ամիս գումար չի վճարվել։
Shantnews am-ի հաղորդմամբ` գյուղացիների մի մասը և ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, սակայն բողոքող քաղաքացիներն ասում են, որ շատ նյութական վնասներ են կրել և պահանջում են հատուցում:
Շուրջ 19 ընկերության ներկայացուցիչներ բողոքում են, որ սեպտեմբեր ամսվանից աշխատավարձ չեն ստացել, իսկ կառավարությունից նշում են, որ դժգոհ են եղել իրենց աշխատանքից:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ դիմել են ԾԻԳ, Տրանսպորտի նախարարություն, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել.
«Բոլոր ընկերությունների մասով պարտքը կազմում է 2,5 միլիարդ դրամ, բոլոր շինարարական կազմակերպությունները բարեխիղճ կատարել են իրենց աշխատանքը: Շուրջ 700 ընտանիք մնացել է անգործ: Մարդիկ էդ ծրագրով ապրում էին, մեզ ոչ ոք չի աջակցել և չի աջակցում»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Այս պահին բացվել է ճանապարհի մի մասը: Ակցիայի մասնակիցները սպասում են կառավարության ներակայացուցիչներին:
Տեղեկություն կա, որ այստեղ կարող է ժամանել տրանսպորտի փոխնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,356
Հայերին Գերմանիայից մասսայաբար արտաքսում են. Իրավիճակը պայթյունավտանգ է նաև Բելգիայի հայերի համար
Gohar Vardanyan
5,029
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Gohar Vardanyan
1 րոպե
14,573
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Gohar Vardanyan
6,682
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
244
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
136
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
355
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
412