Հասարակություն
Արցախում զոհված 19-ամյա Սիփանը տան միակ տղան էր
Gohar Vardanyan
871 դիտում
ՊԲ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից մահացած 19-ամյա Սիփան Մելքոնյանը Կոտայքի մարզի Քասախ գյուղից էր, տան միակ արու զավակը: Այս մասին NEWS .am-ի հետ զրույցում ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Սիփան Մելքոնյանը դիպուկահարի կրակոցից է զոհվել հենց մարտական հենակետում, մեր մարզի Քասախ գյուղի զավակ է, ընտանիքում միակ տղան է, քույր ունի, ով կարծեմ ուսանողուհի է, հայրն էլ գյուղի դպրոցի պահակն է»,- լրատվականին ասել է մարզպետը` նշելով, որ Սիփանն էլ ուսումը կիսատ էր թողել եւ մեկնել ծառայության:
Ռոմանոս Պետրոսյանը հավելել է նաև, որ զինծառայողի ընտանիքի սոցիալական վատ պայմաններում է ապրում եւ մարզպետարանի սոցիալական աջակցության ֆոնդի կողմից ընտանիքին օժանդակություն կհատկացվի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,356
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Gohar Vardanyan
1 րոպե
14,573
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուրզաների պարը Հայաստանում
Gohar Vardanyan
6,396
Հայերին Գերմանիայից մասսայաբար արտաքսում են. Իրավիճակը պայթյունավտանգ է նաև Բելգիայի հայերի համար
Gohar Vardanyan
5,029
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
256
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
143
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
357
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
415