Հասարակություն
Մի խումբ գործարարներ ԱԺ-ի մոտ են. բողոքի ակցիա
Gohar Vardanyan
1 րոպե
305 դիտում
Այսօր` հունիսի 3-ին, Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ գործարարներ և բիզնեսի ներկայացուցիչներ: Ակցիայի սկզբում նրանք մտադիր էին փակել Բաղրամյան պողոտան, սակայն զրուցելով ԱԺ աշխատակիցների հետ՝ խոստացան չփակել այն:
Ակցիա իրականացնողները դեմ են կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու» նախագծին:
Նշենք, որ առաջարկվում է ցեմենտի ներկրման դեպքում սահմանել 14 հազար դրամ պետտուրք՝ 22 հազարի փոխարեն, ներկրվող կլինկերի նկատմամբ պետտուրք չի սահմանվում:
Հիշեցնենք ` Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները։ Քվեարկության կդրվի շաբաթվա վերջում քննարկված նախագծերը։ Այնուհետև ԱԺ-ն կշարունակի քննարկել օրակարգում մնացած հարցերը։ ԱԺ օրակարգի հարցերից է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում)»։
Տարեկան հաղորդումից հետո քննարկման կդրվի ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և այլ օրենքի նախագծեր։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,356
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Gohar Vardanyan
1 րոպե
14,573
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուրզաների պարը Հայաստանում
Gohar Vardanyan
6,396
ՈՒՂԻՂ․ Ապամոնտաժման աշխատանքներ զավթված մայթի վրա
Gohar Vardanyan
4,113
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
256
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
142
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
357
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
415