Հասարակություն

Մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման. Արծրուն Հովհաննիսյան

Gohar Vardanyan 556 դիտում
Մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման. Արծրուն Հովհաննիսյան
Մենք ուշի ուշով հետեւում ենք ամեն ինչին եւ պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին։ «Թուրք-Ադրբեջանական զորավարժությունների մասին. Մենք ուշի ուշով հետեւում ենք ամեն ինչին եւ պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,–գրել է նա։ Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Նախիջեւանի հատվածում երեկվանից թուրքական հրետանի ու տանկային բատալյոն է կուտակված եւ մարտավարական պարապմունքներ են անցկացնում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250