Հասարակություն
Գիտաշխատողը դատի է տվել Մատենադարանի տնօրենին
Gohar Vardanyan
1 րոպե
320 դիտում
Մատենադարանի գիտաշխատող, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը դատի է տվել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին։ Այս մասին NEWS. am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։
Վարչական դատարան ներկայացված հայցը պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության մասին է։
NEWS. am–ի հետ զրույցում Սահակյանը հայտնեց, որ Տեր–Ղևոնդյանն իր համբավն արատավորել է 2019թ. ապրիլի 6–ին կայացած հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։
Ըստ հայցվորի՝ Տեր–Ղևոնդյանն իր ելույթում հայտարարել է, որ իբր Սահակյանը Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խումբը հիմնել է՝ ճնշում գործադրելով հանգուցյալ տնօրեն Հրաչյա Թամրազյանի վրա, խաբեությամբ, շանտաժով և բանսարկությամբ։
«Նա այնքան հեռու է գիտությունից, որ նրան թվում է, թե գիտական խումբը ստեղծում են ինչ–որ շանտաժով, ճնշում գործադրելով։ Նա կարծում է, թե սա առեւտրի բազայով ինչ–որ առանձին նյութատեխնիկական բաժին բացելու նման հարց է։ Երբ 40 տարի Մատենադարանում աշխատած մարդն իր 40 տարվա տնօրեն ընկերոջ հետ պայմանավորվել է գիտական առանձին խումբ ստեղծել, սա համարել շանտաժով արված՝ վկայակոչելով հանգուցյալին, կրկնակի հանցանք է»,–ասաց նա՝ նշելով, որ Տեր—Ղեւոնդյանի հայտարարությունները իր համար վիրավորական են։
Նշենք, որ այս տարվա ապրիլին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանն որոշել էր փակել Սահակյանի ղեկավարած գիտահետազոտական խումբը։ Խմբի ղեկավարն ու աշխատակիցները նշում են, որ դա անձնական հաշվեհարդարի հետեւանք է։
Սահակյանի հայցադիմումը դատարան է մուտքագրվել երեկ՝ հունիսի 5–ին եւ մակագրվել Երեւան քաղաքի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,356
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Gohar Vardanyan
1 րոպե
14,573
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող կնոջ տեսանյութը հյուրանոցից
Gohar Vardanyan
6,844
Քիչ անց կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
Gohar Vardanyan
2,789
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Միջազգային կարգի փլուզում, դիվանագիտական ճնշումներ և հայերի տարհանումներ արտերկրից
1 րոպե
14
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
41
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
301
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
158