Քաղաքականություն
Կարևոր
Տավուշի Ազատամուտ համայնքը ՀՅԴ-ական ղեկավար կունենա. News am
WRed
1 րոպե
230 դիտում
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներով հաղթել է միակ թեկնածուն՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը։ Նրան կողմ է քվեարկել 1046 ընտրող, իսկ դեմ՝ 36։ Այս մասին գրում է News am-ը:
Նշենք, որ ի սկզբանե այս համայնքում առաջադրվել էր երկու թեկնածու, սակայն մյուս թեկնածուն՝ Սեւադա Բալասյանը, ընտրություններից առաջ ինքնաբացարկ էր հայտնել։
Ազատամուտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 2310 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1172–ը կամ 50.74 տոկոսը:
Նշենք, որ Ազատամուտն ընդգրված է խոշորացող համայնքների ցանկում, և այս տարվա հոկտեմբերին սպասվում են նոր ընտրություններ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
510
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
368
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
297
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
179