Հասարակություն

Ինչպես սկսեց Սևանն ինքնամաքրվել, ո՞ւր անհետացան ջրիմուռները․ Armtimes.com

WRed 1 րոպե 721 դիտում
Ինչպես սկսեց Սևանն ինքնամաքրվել, ո՞ւր անհետացան ջրիմուռները․ Armtimes.com

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ Սեւանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: Սակայն դրանից հետո սոցցանցերում քննարկում սկսվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ ջրիմուռներն անհետացան եւ ո՞ւր անհետացան, գրում է Armtimes.com-ը:

 

«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց:


- Պարոն Գուլանյան, ինչպե՞ս սկսեց Սեւանն ինքնամաքրվել, ո՞ւր անհետացան ջրիմուռները:

- Ամեն տարի այս նույն պրոցեսը կա՝ մի տարի շատ, մի տարի քիչ: Սա նորմալ պրոցես է Սեւանա լճի համար: Կուտակվում է օրգանական նյութ, լիճը օրգանական նյութից այս տարբերակով ազատվում է: Լճերը, ջրամբարները, գետերը ունեն ինքնամաքրման այսպիսի գործընթացներ: Այս տիպի բռնկումները 15 օր են տեւում:

- Ջրիմուռներն ընկնում են ջրի հատակը եւ այնտե՞ղ են ոչնչանում:

- Յուրաքանչյուր օրգանիկ բույս ունի հասունանալու, հետո պտուղները կամ տերեւները թափելու հատկություն, դա իրենց պիկն է: Նույնը այս բույսը հասունացավ, հասավ ամենավերջին ու սկսեց մահանալ: Մահանալուց հետո այն նստում է լճի հատակին:

- Ո՞րն էր պատճառը, որ այսպիսի խնդիր առաջացավ: Նշում եք, որ ամեն տարի է տեղի ունենում, բայց այս տարի կարծես թե արձագանքները շատ ավելի բուռն են:

- Անցած տարի ավելի վատ էր: Բայց ամենավատ վիճակը եղել է 2006 թվականին:

- Ափամերձ հատվածները ժամանակին մաքրվո՞ւմ են:

- Ջրիմուռները դրանից չեն առաջանում: Դա առաջանում է ամբողջ ջրի մակերեւույթում: Ջրիմուռները աճում են, որովհետեւ կա բարձր ջերմաստիճան: Չկա բարձր ջերմաստիճան՝ չեն աճում: Ինչպես որ մթերքն է, սառնարանի մեջ դնում են, ջերմաստիճանը ցածր է՝ չի փչանում, հենց տաք տեղ դրեցիր՝ սկսում է փչանալ: Լիճը սառն է, ջրիմուռները գլուխ չեն բարձրացնում, լիճը սառը չի՝ ջրիմուռները գլուխ են բարձրացնում:

2 տարի շարունակ ձմեռը տաք եղավ: Ամբողջ պայմանները կար ծաղկելու: Այդ ջրիմուռները հիմնականում ազոտ կամ երկաթ են ֆիքսում: Այն, որ հիմա ասում են, թե ֆոսֆորի քանակն է նպաստում, կոնկրետ այս դեպքում սխալ է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250