Հասարակություն

Միխայիլ Գորբաչովն առողջական խնդիրնե՞ր ունի․ մամուլի ծառայություն

WRed 1 րոպե 249 դիտում
Միխայիլ Գորբաչովն առողջական խնդիրնե՞ր ունի․ մամուլի ծառայություն

ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովի առողջական վատ վիճակի մասին մամուլում հայտնված տեղեկությունները հիմնազուրկ են, շաբաթ «Ինտերֆաքսին» հայտնել են նրա մամուլի ծառայությունից:

«Մենք զարմացանք Միխայիլ Սերգեեւիչի առողջական վատ վիճակի մասին հայտնված տեղեկությամբ, որովհետեւ այդպիսի տեղեկության համար ոչ մի հիմք չկա»,- հայտնել են նրա մամուլի ծառայությունից:

«Ինտերֆաքսի» զրուցակիցները նշել են, որ «Գորբաչովը երեկ հիմնադրամ աշխատանքի է գնացել եւ հանդիպել հիմնադրամի աշխատակիցների հետ»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից