Հասարակություն

Բագրատաշենի անցակետի երկու հատվածներն էլ աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ. Վրաստանում Հայաստանի դեսպանություն

WRed 1 րոպե 512 դիտում
Բագրատաշենի անցակետի երկու հատվածներն էլ աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ. Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների հերթի վերաբերյալ. 

 

Տեղեկացնում ենք, որ այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է, որի պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն է։

Ժողովրդի շրջանում ապատեղեկատվություն է տարածվել, որ հերթի պատճառն այն է, որ անցակետի վրացական հատվածում աշխատում է միայն մեկ անցուղի, որը չի համապատասխանում իրականությանը։

 

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Բագրատաշեն - Սադախլո անցակետի հայկական և վրացական հատվածների ղեկավարների հետ։

 

Հայտնում ենք, որ անցակետի երկու հատվածներն էլ աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ ու ծավալով, գործում են բոլոր անցուղիները։

Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250