Հասարակություն

Սև ծովում փոթորիկի և ուժեղ հատակային հոսանքի պատճառով որոշ լողափերին արգելվել է լողալ

WRed 1 րոպե 447 դիտում
Սև ծովում փոթորիկի և ուժեղ հատակային հոսանքի պատճառով որոշ լողափերին արգելվել է լողալ

Սև ծովում փոթորիկի և ուժեղ հատակային հոսանքի պատճառով փրկարարները որոշել են արգելել լողալը Աջարիայի, Գուրիայի ու Սամեգրելոյի լողափերում։ 

Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մամուլի ծառայությունը։

 

Նշված շրջաններում փոթորկի ուժգնությունը կազմում է 4 բալ։

 

Ափամերձ տարածքում կարմիր դրոշակներ են դրված, դա նշանակում է, որ ջուր մտնելն արգելվում է։

 

Փրկարարները հորդորում  են հետևել անվտանգության կանոններին ու «ջուրը մտնել» միայն  սպիտակ դրոշակները տեղադրելուց հետո։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250