Հասարակություն Կարևոր

ՈՒՂԻՂ․ Մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում․ ջերմուկցիները վանկարկում են «Փաշինյան, հեռացիր»

WRed 1 րոպե 786 դիտում

Ջերմուկում մի քանի տասնյակ մարդիկ շարունակում են բողոքի ակցիա են իրականացնել՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Ջերմուկցիները վանկարկում են «Փաշինյան, հեռացիր», «Ավինյան, հեռացիր» վանկարկումներով են ակցիան շարունակում:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավաքված քաղաքացիները դիմավորեցին «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով:

Քաղաքացիները նրան ասացին, որ մինչ հիմա ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվել, իսկ վարչապետը պատասխանեց. «Էս մի տարի է՝ ինչ ասում եք, լսում եմ, ինչ գրում եք, կարդում եմ, ամեն ինչ գիտեմ: Այցը կփչացնեք, թողեք գնանք մարդկանց հետ հատ-հատ խոսեմ»,-ասաց նա:

Ջերմուկցիները նրան ասացին, որ իրավիճակն իրեն սխալ են զեկուցում: «Ձեզ սխալ են զեկուցում, այստեղ ոչ մի ուղղորդում չկա, ամեն ինչ ինքնաբուխ է եղել»: 

«Ժողովրդի հույսն ու հավատը դուք եք»,-ասաց քաղաքացիներից մեկը:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250