Հասարակություն

Վարչապետ Փաշինյանը Ջերմուկ այցի ընթացքում չի գնացել Գնդեվազ գյուղ. համայնքի բնակիչները դժգոհ են

WRed 1 րոպե 319 դիտում
Վարչապետ Փաշինյանը Ջերմուկ այցի ընթացքում չի գնացել Գնդեվազ գյուղ. համայնքի բնակիչները դժգոհ են

Գնդեվազ համայնքի բնակիչները դժգոհ են, որ այսօր վարչապետ Փաշինյանը Ջերմուկ այցի ընթացքում չգնաց Գնդեվազ գյուղ:

«Որ եկել ա Ջերմուկ, խի՞ չի եկել Գնդեվազ», - ասաց քաղաքացիներից մեկը:

«Խաբեց, էսօր էլ խաբեց», - արձագանքեց մյուսը:

 

Հիշեցնենք, որ առավոտից Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել էր Ջերմուկ: Փաշինյանը ելույթ է ունեցել Ջերմուկի հրապարակում, ապա շրջայց կատարեց Սարավանում, որտեղ բնակիչները մեծամասամբ նշեցին, որ կողմ են հանքի շահագործմանը, իսկ այս պահին գտնվում է Գորայքում: 

 

Այստեղ լրագրողներից մեկը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ինչո՞ւ չգնաց Գնդեվազ, քանի որ նրանք սպասում էին իր հետ հանդիպմանը և դեմ են հանքի բացմանը: Փաշինյանին զարմացրեց այս դիտարկումը:

 

«Բա ասում են գնդեվազցիք կողմ են», - հակադարձեց նա: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250