Հասարակություն

«Իմ խաչը». Արցախյան շարժման տարների մասին պատմող ֆիլմը մեծ էկրան կբարձրանա

WRed 712 դիտում
«Իմ խաչը». Արցախյան շարժման տարների մասին պատմող ֆիլմը մեծ էկրան կբարձրանա

Շուտով մեծ էկրանին կհայտնվի իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը, որը պատկերավոր ներկայացնում է 1991-1992 թվականների Արցախյան ազատագրական շարժման տարիները։ 

Հենց այստեղ է ծնունդ առնում ֆիլմի գլխավոր հերոսներ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի սիրո պատմությունը, որոնց մարմնավորում են Երո Մուրյանը և Նարինե Գրիգորյանը: 

Նկարահանման մեկնարկը տրվել է 2014 թվականի: Սկզբնական շրջանում ֆիլմը կրում էր «Երկար վերադարձ» աշխատանքային վերնագիրը։ Նկարահանել են «Ռակուրս» և մոսկովյան «APcinema» ընկերությունները՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ:

Ֆիլմը նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Կինոնկարի ռեժիսորներն է Շավարշ Վարդանյանը: Հատկանշական է, որ ռեժիսորը ֆիլմում օգտագործվել է իր անձնական արխիվից վավերագրական կադրեր, որոնք առաջին անգամ են ցուցադրվելու:

Երաժշտական մասը վստահվել է երգիչ- կոմպոզիտոր Հայկոյին:

Լուսանկարներ

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250