Հասարակություն

Թբիլիսիում մի կին սուր առարկայով այլանդակել է 4 տարեկան երեխայի դեմքը

WRed 1 րոպե 354 դիտում
Թբիլիսիում մի կին սուր առարկայով այլանդակել է 4 տարեկան երեխայի դեմքը

Թբիլիսիի Պեկինի փողոցում անհայտ անձը սուր առարկայով այլանդակել է 4 տարեկան երեխայի դեմքն ու թաքնվել: Դեպքը տեղի է ունեցել շատ արագ, երեխայի ծնողների աչքի առաջ:

 

Երեխային արդեն վիրահատել են։ Վրացական Առաջին ալիքի փոխանցմամբ՝ երեխայի մոտ առկա են խոր վնասվածքներ քթի և աջ այտի շրջանում։ Փոքրիկի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Կինը ձերբակալվել է: Նրա նման քայլի շարժառիթը հայտնի չէ: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: 

Կնոջը սպառնում է 7-10 տարվա ազատազրկում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250