Հասարակություն

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի երկրորդ աշխատանքային օրվանից

WRed 643 դիտում
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի երկրորդ աշխատանքային օրվանից

Սոցիալական ապահովության ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ 2019թ. սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսվա երկրորդ օրվանից:

 

«Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. հուլիսի 4-ի N 824-Ն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի գումարը սահմանվեց հարյուր հազար դրամ՝ նախկին հիսուն հազար դրամի փոխարեն:

Տեղեկացվում է, որ սեպտեմբեր ամսվա կենսսաթոշակների վճարումների հետ վճարվելու է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի վերահաշվարկված չափով գումարը, այդ թվում՝ օգոստոս ամսվա գումարի տարբերությունը՝ հիսուն հազար դրամի չափով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250