Հասարակություն

Չեմ կարող ասել՝ Ռուբեն Հայրապետյանը կդասավանդի՞, թե՞ ոչ. Արայիկ Հարությունյան

WRed 1 րոպե 255 դիտում

Օգոստոսի 21-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը: 

 

Այս հայտարարությունից մեկ օր անց նախարարի հրամանով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը:

 

րագրողների հարցին՝ Ռուբեն Հայրապետյանն այլևս չի՞ դասավանդելու, Արայիկ Հարությունյանն այսօր պատասխանեց. «Այս հարցին անընդհատ չենք կարող անդրադառնալ, որովհետև ինչ պետք է ասվեր, արդեն ասվել է: Ես չեմ կարող պատասխանել կդասավանդի՞, թե՞ ոչ: Համալսարանից հարցրեք: Շաբաթը մեկ եմ մեր կրթության հաստատությունների  հետ կապված տեղեկություններն ամփոփում: Իրականում 3 նախարարությունում այնքան աշխատանք կա, որ անընդհատ չես կարող նույն պրոցեսներին հետևել»:

 

Դիտարկմանը, որ ուսանողները ստորագրահավաք էին կազմակերպել և բողոքում են Հայրապետյանին հեռացնելու դեմ, նախարարն ասաց, երբ նամակը ստանան՝ կպատասխանեն:

 

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250