Հասարակություն

ՀՀ քաղաքացիները այս անգամ էլ մնացել են Կիպրոսում

WRed 307 դիտում
ՀՀ քաղաքացիները այս անգամ էլ մնացել են Կիպրոսում

Մենք մնացել ենք Կիպրոսի Լառնակա քաղաքում եւ ոչ ոք չի կարողանում ասել, թե Հայաստանից ե՞րբ ինքնաթիռ կգա, որ մենք վերադառնանք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լառնակայում մնացած ՀՀ քաղաքացիներից Քրիստինե Մնացականյանը։ Նա  լրատվականին պատմել է, որ հանգստանալու նպատակով են մեկնել Կիպրոս եւ այսօր պետք է վերադառնային։

 

«Կիպրոսի ժամանակով 16։30 պետք է թռիչքը լիներ, այսինքն՝ հիմա Հայաստանում պետք է լինեինք, բայց ինքնաթիռը չի եկել։ Մեզ ասում են, երբ ինքնաթիռը գա, այդ ժամանակ էլ կգնաք։ Ամբողջ ինքնաթիռի ժողովուրդն օդանավակայանում նստած սպասում են։ Քիչ առաջ հյուպատոսարանից արձագանք եղավ, թե ինչով կարող են օգնել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ինքնաթիռը Հայաստանից չի եկել։ Հայաստանի ավիաընկերությունը՝ «Սպուտնիկ թրեվլը», մեր զանգերին չի պատասխանում, էջին էլ ենք գրել չի պատասխանում»,- ասել է Քրիստինե Մնացականյանը։

 

Առավել մանրամասն՝  սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250