Հասարակություն

Գլոբալ տաքացման գլխավոր պատճառներից մեկը հանածո վառելիքի օգտագործումն է, անտառահատումը. Հռոմի Պապ

WRed 273 դիտում
Գլոբալ տաքացման գլխավոր պատճառներից մեկը հանածո վառելիքի օգտագործումն է, անտառահատումը. Հռոմի Պապ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկրների ղեկավարներին վճռական քայլեր ձեռնարկել և հակազդել կլիմայի փոփոխությանը:

Այս մասին հայտնում է Korrespondent-ը:

 

Նշվում է, որ այդ վճռական քայլերից է հանածո վառելիքից հրաժարվելը:

Հռոմի Պապը նաև հայտարարել է քրիստոնյաների համար մի քանի շաբաթ տևողությամբ աղոթքների մեկնարկի ազդարարման մասին: Աղոթքները նպատակ ունեն ուշադրություն հրավիրել շրջակա միջավայրի աղտոտման և բնական ռեսուրսների օգտագործման խնդրի վրա:

 

«Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր ցանկությունն է հայտնել, որպեսզի մարդիկ ավելի շատ մտածեն իրենց առօրեական վնասակար որոշումների և աշխարհի հանդեպ էգոցենտրիկ վերաբերմունքի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Պապի հայտարարության մեջ նաև հիշատակվում է  կլիմայի պահպանության թեմայով ՄԱԿ-ի գագաթնաժողովի մասին, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում:

 

Հռոմի Պապի խոսքով՝ այդ իրադարձությունը հնարավորություն է կառավարությունների համար իրենց ուսերին պատասխանատվություն վերցնելու և քաղաքական կամք դրսևորելու համար՝ հնարավորինս արագ արդյունքի հասնելու նպատակով։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ գլոբալ տաքացման գլխավոր պատճառներից մեկը հանածո վառելիքի օգտագործումն է, անտառահատումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250