Քաղաքականություն
Վանեցյանը հոր դեմ քրեական գործ չի հարուցել. ՊԵԿ
WRed
1 րոպե
468 դիտում
Պետական եկամուտների կոմիտեն հերքում է մամուլում հայտնված լուրերը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը։
«Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի դեմ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործ չկա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ։ Գործի նախապատրաստական աշխատանքներն ամիսներ առաջ են իրականացվել, սակայն դրան ընթացք չի տրվել, քանի որ Վանեցյանը վարչապետի թիմակիցն էր։ Վանեցյանի հայրը` Գագիկ Վանեցյանը, գործարար է։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
718
5.0
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
173
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
219
Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ Կարապետյան
1 րոպե
71