Քաղաքականություն

Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին կալանքից ազատել նրան պատկանող գույքի մի մասը

WRed 1 րոպե 172 դիտում
Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին կալանքից ազատել նրան պատկանող գույքի մի մասը

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր դատարանին միջնորդեցին կալանքից ազատել Գրիգորյանին պատկանող գույքի մի մասը։

 

Համապատասխան միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական հերթական նիստում ներկայացրեց փաստաբան Լևոն Բարսեղյանը։

 

Բոլոր 7 տարածքները գտնվում են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Դրանցից 6-ը հասարակական նշանակության տարածքներ են` գրասենյակներ, խանութներ, մեկը` տաղավար Նար Դոսի 3/1 հասցեում։

 

Նշենք, որ ցանկում հիշատակված Մաշտոցի 19 հասցեում էլ գործում է «Երկրապահ Սեքյուրիթի» պահնորդական ծառայությունը։

Միջնորդությունը ներկայացնելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ թվարկված 7 գույքից 5-ը Մանվել Գրիգորյանի անունով է, 2-ը` Գրիգորյանին պատկանող կազմակերպության:

 

Միջնորդության քննարկումը դատարանում շարունակվում է։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով այսօր դարձյալ բացակայում է դատական նիստից:

 

Հիշեցնենք` ս.թ. հունիսի 6–ից Մանվել Գրիգորյանը բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ–ում։

 

Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250