Քաղաքականություն

Հրայր Թովմասյան անունով դատավոր ես չեմ ճանաչում. Ուլիխանյան

WRed 1 րոպե 208 դիտում
Հրայր Թովմասյան անունով դատավոր ես չեմ ճանաչում. Ուլիխանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հրայր Թովմասյան անունով դատավոր ես չեմ ճանաչում

 

Երեկ Հրայրը հարցազրույց է տվել։ Ընդհանրապես չէի անդրադառնա այս անբովանդակ, ՍԴ անդամի պաշտոնին անհարիր քաղաքական հարցազրույցին, որից իմացանք, որ իրեն չեզոքացնելով, չեզոքացնում ենք ՍԴ-ն, այսինքն ինքն իրեն նույնացնում է ՍԴ-ի հետ, իմացանք, որ գիշերը ժամը երեքին վեր է կենում, որոշում կարդում, իմացանք, որ որոշում կայացնելուց առաջ եկեղեցի է գնում ու մոմ վառում։

 

Բայց Հրայրը այդ նույն հարցազրույցում նաև ասել է՝ «պատգամավորներից մեկը ասել է, եթե քաղաքական մեծամասնությունը որոշում է, ապա ցանկացած պաշտոնյա պետք է հրաժարական տա»։ Սա իմ հայտարարության ամբողջությամբ խեղաթյուրված տարբերակն է։ 

Հավանաբար կարդացել է գիշերվա ժամը 3-ին, բայց լույսը մոռացել է միացնել: Այսպիսի խեղաթյուրումներ փաստորեն իրենց կարող են թույլ տալ քաղաքական ներկապնակում դեռևս նշմարվող դմբլոները, թերթոնների «լրագրող»-մանիպուլյատրշիկները, զրպարտիչները, հարթուղեղ մեկնաբանները և Հրայր Թովմասյանը։ Ամո՛թ քեզ, Հրա՛յր, հազար ամոթ։ Այս որակի մարդը չի կարող լինել մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության ՍԴ դատավոր: Նրա ներկայությունը այդ շենքում վարկաբեկում է հենց Սահմանադրական դատարան կառույցը։ Նրանից ի՞նչ դատավոր։


Այսօրվա իր բացակայությունը ԱԺ նիստից, տարածած հայտարարությունը, դրա բովանդակությունը, անթաքույց արհամարհանքը ժողովրդի և ժողովրդի ներկայացուցչական մարմնի նկատմամբ չեն կարող անհետևանք մնալ, և այդ հետևանքները անխուսափելիորեն վրա են հասնելու»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250