Քաղաքականություն
Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց
WRed
1 րոպե
241 դիտում
Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մասին որոշումը: Դատարանը որոշեց ներկայացված միջնորդությունը մերժել:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Հայկ Ալումյանը նշել էր, որ Ա․ Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։
Բացի դրանից՝ պաշտպանական կողմը գտնում էր, որ Ա․ Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Ռ․ Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը միացել էր նաև տուժողներից մեկի պաշտպանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական սկանդալներ, բողոքներ և ռազմական հայտարարություններ՝ համաշխարհային օրակարգը թեժանում է
1 րոպե
248
Լուրերը մեկ տողով. Գետերի բարձրացում, հանցագործության բացահայտում և միաժամանակ՝ պատերազմական գործողություններ
1 րոպե
295
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում պատերազմը խորանում է, Ուկրաինան ակտիվացնում է համագործակցությունը
1 րոպե
305
Լուրերը մեկ տողով. Ավտոտնակների քանդում, դատական գործ, հրդեհներ, Իրանի կոշտ հայտարարությունը
1 րոպե
269