Քաղաքականություն
Փոքրաթիվ ադրբեջանցիների խումբը Վաշինգտոնում Արցախի դեմ ակցիա են արել
WRed
188 դիտում
Ադրբեջանցիների խումբը բողոքի ակցիա է կազմակերպել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի առջև: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, բողոքի ակցիան անցկացվել է Արցախի ԱԳ նախարարության պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ:
Ակցիայի մասնակիցները պաստառներ են ունեցել՝ վրան հետևյալ գրառումներով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Վերջ օկուպացիային»: Ցուցարարները պնդել են, որ շուտով կվերադարձնեն Ղարաբաղը, և դա Հայաստանի համար «անակնկալ» կդառնա:
Արցախի ԱԳՆ պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ մեկնարկել է հոկտեմբերի 29-ին: Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Արցախի անկախությանը նվիրված միջոցառման ժամանակ Կոնգրեսում հանդես է եկել զեկույցով: Վերջինս ներկա է եղել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկության ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
364
Հայի արյուն թափելու ձեր մուրազը մնալու է ձեր փորում. Տարոն Չախոյան
1 րոպե
292
Ալեն Սիմոնյանը՝ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին
1 րոպե
1,254
5.0
ԱՄՆ-ում զանգվածային բողոքներ՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության
1 րոպե
334