Քաղաքականություն
ԱՄՆ Սենատում ավելացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակից սենատորների թիվը
WRed
1 րոպե
488 դիտում
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակիցների թիվը հասել է 19-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Կոնգրեսի վերին պալատում` Սենատում մեր բանաձևի աջակիցների թիվը դարձավ 19: Այսօր միացան ևս 2 հանրապետական սենատորներ՝ Միթ Ռոմնին և Ջոն Քորնին»,- գրել է Սարգսյանը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը: Սենատում համանման բանաձևն ամենայն հավանականությամբ կքննարկվի նոյեմբեր ամսվա ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
WRed
1 րոպե
1,199
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
WRed
1 րոպե
550
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
WRed
1 րոպե
474
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
WRed
1 րոպե
377
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
386
Հայի արյուն թափելու ձեր մուրազը մնալու է ձեր փորում. Տարոն Չախոյան
1 րոպե
316
Ալեն Սիմոնյանը՝ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին
1 րոպե
1,284
5.0
ԱՄՆ-ում զանգվածային բողոքներ՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության
1 րոպե
355