Հասարակություն

Տավուշում բացվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը

WRed 513 դիտում
Տավուշում բացվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը

Նոյեմբերի 23-ին Իջեւանի «Իջեւանատուն»  ռեստորանի մոտ պաշտոնապես բացվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը, հայտնում են Տավուշի մարզպետարանից։ Ինչպես հայտնում է News.am-ը, բացման արարողությանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է. 

 

«Սա հնարավորություն է ավելի հարստանալու, սեփական ոտքերին ավելի ամուր հենվելու, սպառողական մոտեցումից անցնելու արտադրողական մոտեցման։ Շնորհակալ եմ բոլոր նախաձեռնողներին, հատկապես Ուկրաինայի հայ համայնքին եւ շնորհավորում եմ իրենց մուտքը մեր կյանք, մեր մարզի տնտեսական, մշակութային կյանք»։

 

Ամիսներ առաջ մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում էր ունեցել Ուկրանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում համայնքի ներկայացուցիչները ներկայացրել էին «Ecocars» էլեկտրատրանսպորտի զարգացման ծրագիրը, որն իրագործելու են Հայաստանում եւ սկիզբը դրվելու է Տավուշի մարզից։

 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից